- Քանի՞ մասից էր կազմված Կիլիկիայի տարածքը: Թվարկե՛ք:Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։Կիլիկիան վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, խեթերով, հուրիներով, հույներով, ասորիներով և սեմական այլ ժողովուրդներով։ Այս ժողովուրդներին, առաջին հերթին՝ հույներին է վերագրվում Կիլիկիայի բաժանումը երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։
- Ո՞վ էր Ռուբինյան իշխանության հիմնադիրը: Ե՞րբ է հիմնել իր իշխանությունը:Ռուբինյաններ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում(1080–1219)։Նահապետն ու անվանադիրն է մեծ իշխան Ռուբենը։ Նա աքսորյալ Գագիկ Բ թագավորի դավադրական մահից հետո նրա թիկնապահներից էր, ով գլխավորել է Լեռնային Կիլիկիայի հայերի պայքարը Բյուզանդական կայսրության դեմ, թոթափել նրա գերիշխանությունը, հիմնադրել անկախ և կայուն հայկական իշխանապետություն։
- Ո՞ր քաղաքը Թորոս 1-ինը դարձրեց երկրի մայրաքաղաք:Կիլիկիայի Թորոս Ա իշխանապետը գահակալման սկզբին տեղի հայերի աջակցությամբ բյուզանդական տիրապետությունից ազատագրել է Սիսը և մոտակայքում հիմնել Դրազարկի վանքը, որն այնուհետև դարձել է նաև Ռուբինյաններիդամբարան։ 1114–ի նոյեմբերի 13–ի երկրաշարժից խիստ տուժել է նաև Սիսը, զոհվել են բազմաթիվ բնակիչներ։Մլեհ իշխանապետը վերակառուցել է Սիսը և 1173–ին այն հռչակել է Կիլիկյան Հայաստանիմայրաքաղաք։ Սիսը հիմնովին վերակառուցել, պարսպատել, արքունի ապարանքով, աշխարհիկ ու կրոնական շենքերով, պարտեզ–զբոսարաններով ու ծաղկանոցներով ճոխացրել է Լևոն ԲՄեծագործը։
- Ե՞րբ և ո՞ր քաղաքը Թորոս 2-րդը դարձրեց կաթողիկոսության մշտական նստավայր:VIII դարում հայ իշխանները Մեծ Հայքի այն շրջաններից, որոնք պատկանում էին Բյուզանդիային, հալածվելով բյուզանդական կառավարությունից Քաղկեդոնի որոշումը չընդունելու համար, գաղթում էին Բաղդադի խալիֆայության տարածք։ Նրանք իրենց ենթակա մարդկանցով բնակություն էին հաստատում Միջագետքում՝ բյուզանդական սահմանի մոտ։ IX դարում դաժան հալածանքի ենթարկվելով արաբների մոտ էին փախչում ու սահմանամերձ մարզերում բնակություն հաստատում հայ պավլիկյանները։ Հայերը արաբական տարածքի այն մարզերում էին բնակվում, որոնք X դարում գրավվեցին Բյուզանդիայի կողմից։IX դարում արդեն նշանակալիորեն մեծացել էր հայ բնակչության թիվը Բյուզանդիայի սահմանամերձ շրջաններում։ Հայ շատ ստրատիոտներ կային Լեռնային Կիլիկիայից մինչև Մելիտինե ձգվող պաշտպանական շերտում։ Այդ ժամանակաշրջանում էլ ավելի մեծ դեր սկսեցին խաղալ հայ զորապետները բյուզանդական բանակում։ Նրանցից մեկը, Մլեհ անունով, IX դարի վերջում իր նախաձեռնությամբ, հենվելով հայ բնակչության վրա, գրավեց Լիկանդոս քաղաքը և ամրացրեց պարիսպներով ու աշտարակներով։ Լիկանդոսը ռազմաստրատեգիական նշանակություն ուներ։ Սա դեպի Սամոսատ, Մելիտինե, Կիլիկիա տանող ճանապարհների սկզբնակետն էր հանդիսանում։ Մլեհը հաջողությամբ պատերազմում էր արաբների դեմ և ընդլայնեց նվաճած մարզը, որը նշանակալի չափով բնակեցված էր հայերով։ Այդ մարզը վերակազմավորվեց բանակաթեմի։ Մլեհը դարձավ դրա ստրատեգոսը և Կոստանդին VIII-ից ստացավ մագիստրոսի կոչում։
- Կիլիկյան ո՞ր իշխանը 1173թ. Սիսը դարձրեց երկրի մայրաքաղաք:Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»[2]։
Իշխանության հիմքը դրվել է 1080թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Բարձրբերդն էր, իսկ 1098թվականից՝ Վահկա ամրոցը։ Դաշտային Կիլիկայի նվաճումից հետո մայրաքաղաքն է դառնում Սիսը, որը վարչաքաղաքական ու մշակութային դերը չի կորցնում նաև թագավորություն շրջանում (13—14–րդ դարեր)։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր սելջուկների իշխանության տակ, կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլաքաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ իշխանապետությունը վերածվեց թագավորության։
Month: Մարտի 2019
Քիմիական երևույթներ
Աղյուսակում լրացնել ձեզ շրջապատող նյութերը և մարմինները՝
Մարմիններ | Նյութեր |
մեխը | թեթև գազը երկաթ փայտ ոսկի |
մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը |
Աղյուսակում լրացնել ձեր տանը և դասարանում կատարվող ֆիզիկական և քիմիական երևույթներ՝
Ֆիզիկական երևույթներ | Քիմիական երևույթներ |
շաքարի կոտրելը, | շաքարի հալելը |
աղի կոտրելը, | այրելը |