Թիթեռնիկը Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը:

Հեքիաթը պատմում է մի թիթեռնիկի մասին, որը ցանկանում էր ամուսնանալ ամենալավ ծաղկի հետ: Սակայն նա չէր կարողանում կողմնորոշվել, այդ իսկ պատճառով գնում է և հարցնում դաշտային երիցուկին, որը գուշակություններ էր անում: Բայց պատասխան չստանալով` հեռանում է նրանից: Թիթեռնիկն ամեն ծաղկի մեջ մի թերություն տեսնում էր, վախենում էր, որ նրանք շատ շուտ կթոշնեն: Արդեն աշուն էր, և թիթեռնիկը որոշում է ամուսնանալ անանուխի հետ, սակայն նրանից մերժում է ստանում[1]: Շուտով եղանակները վատանում են և հենց այդ օրերին էլ նա ընկնում է մի տաք սենյակ: Այնտեղ նրան տեսնում են և գնդասեղը մարմինը խրելով` ամրացնում մի արկղի մեջ ուրիշ հազվագյուտ թիթեռների շարքում: Նա իրեն մխիթարում էր` ասելով, որ հիմա նա ծաղկի նման է, և որ սա էլ ամուսնության նման է: Սակայն սենյակի ծաղիկները ասում էին, թե դա վատ մխիթարություն է: Իսկ թիթեռնիկը չէր ցանկանում նրանց հավատալ:

ԱՊՐԻԼՅԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԹԵՄԱ 8. ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈւՅԹԸ 10-14-ՐԴ ԴԱՐԵՐՈւՄ.

  1. Ի՞նչ եք հասկանում մշակույթ ասելով: Փորձե՛ք սահմանել «Մշակույթ» հասկացությունը: Մշակույթ, կուլտուրա (լատ.՝ cultura – մշակում, դաստիարակում, կրթություն), հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով[1]։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար
  2. Թվարկե՛ք 10-14-րդ դարերի Հայկական մշակույթի ճյուղեր:Հայկական վերածնունդ, պայմանական եզրույթ մշակութաբանության և պատմական գիտությունների մեջ, որը բնորոշում է հայկական մշակույթի պատմության


     հարյուրամյակների ժամակաշրջանը։

    Սկսվել է Հայաստանից արաբներին քշելուց հետո, երբ 885 թվականին մի շարք ապստամբությունների արդյունքում Աշոտ Ա Բագրատունու գլխավորությամբ հաջողվեց վերականգնել հայկական պետականությունը՝ դրանով նախանշելով նաև հայկական մշակույթի նոր Ոսկեդարը

    1. Ի՞նչ տիպի դպրոցներ էին գործում 10-14-րդ դարերում: Կրթական գործի ի՞նչ կազմակերպիչներ գիտեք:15-17-րդ դարերում նվաճողների պատերազմները և երկարատև տիրապետությունը մեծ հարված հասցրին հայկական գիտությանը։ Զարգացած միջնադարի հայկական դպրոցը, որը հովանավորվում էր հայ ազնվական ընտանիքների կողմից, անկում ապրեց։ Իրենց գոյությունը դադարել էին Անիի ու Կարսիվարդապետարանները, Հաղպատի ու Սանահինիդպրոցները, Նարեկավանքի ու Սևանավանքիկրթօջախները, Հավուց Թառի և Մալաթիայի գրչության կենտրոնները, Գլաձորի ու Տաթևի համալսարանները և այլն։ Փակվեցին նաև դրանցում գործող մատենադարաններն ու գրադարանները, և վանական համալիրները կրթամշակութային օջախներից վերածվեցին պաշտպանական կառույցների՝ բացակայող աշխարհիկ առաջնորդների փոխարեն հայ բնակչությունն օտար զավթիչներից պաշտպանելու նպատակով                             4,Ի՞նչ նշանավոր համալսարաններ կային 10-14-րդ դարերում: Փորձե՛ք պատմել որևէ համալսարանի մասինՏաթևի համալսարան, հիմնադրվել է Որոտնավանքի կրթարան վարդապետարանում և գործել է 1373-1435 թթ․։ Բարձր առաջադիմություն և մեծ համբավ է ունեցել Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու ուսուցչապետության տարիներին՝ 1390-1410 թթ․։
    2.  

      Հովհան Որոտնեցին մինչ այդ դասավանդում էր Գլաձորի համալսարանում և, տեղափոխվելով Տաթևի վանք, հիմնում է նոր համալսարան՝ կատարելագործելով ուսումնական ծրագրերը, կանոնակարգելով ուսանողների ընդունելության գործընթացն ու ուսուցիչների դասակարգումը։ Կրթության մակարդակն ու համբավն էլ ավելի բարձրացավ Հովհան Որոտնեցու հայտնի աշակերտ Գրիգոր Տաթևացու ուսուցչապետության տարիներին՝ համալսարանը դառնում է համայն հայության գիտա-կրթական և մշակութային կենտրոն։

       

      5. Թվարկե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր պատմիչներ:                                               Գրիգոր Նարեկացի (951-1003)[4]
      Վարդան Հայկազն
      Ներսես Շնորհալի (մոտ 1100-1173)
      Գրիգոր Մարաշեցի
      Գրիգոր Տղա (մոտ 1133-1193)
      Ներսես Լամբրոնացի (1153-1198)[1]
      Վարդան Այգեկցի (անհայտ է -1250)
      Հովհաննես Արքաեղբայր (1220-ականներ -1289)
      Հովհաննես Երզնկացի (1230-1293)
      Ֆրիկ (մոտ 1230-ականներ-1310-ականներ)
      Կոստանդին Երզնկացի (մոտ 1250-ականներ-1314/1328)
      Խաչատուր Կեչառեցի (1260-1331)
      Մովսես Երզնկացի (մոտավորապես 1250-ականներ-1323)
      Կիրակոս Երզնկացի (մոտավորապես 1270-1356)
      Տերտեր Երևանցի
      Հովհաննես Թլկուրանցի                                                                                                6.Թվարկե՛ք բնական և հումանիտար գիտություններ:Բնագիտություն կամ բնական գիտություններ, գիտությունների խումբ են, որոնք գիտական մեթոդներով ձգտում են լուսաբանել կանոները, որոնք ղեկավարում են բնական աշխարհը։ Հիմնվելով ֆորմալ գիտություններիվրա՝ բնական գիտություունները փորձում են մաթեմատիկական տեսքի բերել բնական երևույթները։ Բնագիտություն կամ բնական գիտություններ տերմինը օգտագործում են գիտությունները բաժանելու հումանիտար գիտություններից ինչպես օրինակ տնտեսագիտությունը, հոգեբանությունը և սոցիոլոգիան, որոնք փորձում են գիտական մեթոդներով ուսումնասիրել մարդու վարքագիծը և հասարակության օրինաչափությունները։ Բնագիտությունը բաժանվում է հինգ ճյուղի՝ աստղագիտություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և երկրաբանություն։                                                                                                                                      7.  Ի՞նչ առակներ գիտեք Մխիթար Գոշից կամ Վարդան Այգեկցուց: Փորձե՛ք պատմել ձեզ դուր եկած առակներից Այգեկ վանքում գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։                     8.Ի՞նչ գիտեք «Սասնա Ծռեր» էպոսի մասին: Փորձե՛ք համառոտ պատմել:«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոսը կամ դյուցազնավեպը, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։

      Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ մոկաց, մշո, սասնա, ինչպես նաև արարատյան։

      9Ո՞վ է Գրիգոր Նարեկացին: Ո՞րն է նրա ստեղծագործության գլուխգործոցը:Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյաաստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նա սրբացվել է:

      Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապըԳրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

      10.Արվեստի ի՞նչ ճյուղեր գիտեք: Փորձե՛ք պատմել ձեր նախընտրած ճյուղի մասին: