Քիմիական կապ՝ օրգանական միացությունների մեծամասնությունը հիմնականում բաղկացած է մի քանի տարրերից՝ ածխածին, ջրածին, ազոտ, թթվածին, ծծումբ, իսկ դրանց բազմազանությունը որոշվում է մի կողմից միացությունների որակական և քանակական բաղադրությամբ, մյուս կողմից՝ ատոմների միացման կարգով և բնույթով։ Ատոմների միջև կապն իրագործվում է դրանց էլեկտրոնների փոխազդեցությամբ, հետևաբար քիմիական կապի տեսությունը պետք է լինի էլեկտրոնային տեսություն։ Քիմիական կապի տեսությունը քիմիայի կարևորագույն ուսմունքներից է, առանց որի հնարավոր չէ հասկանալ մոլեկուլների տարբեր կառուցվածքների և փոխազդունակության պատճառները։
Ատոմների միջև առաջացող փոխձգողության առանձնահատկություններից կախված՝ զանազանում են քիմիական կապի հետևյալ հիմնական տեսակները՝ ԻՈՆԱԿԱՆ ԿՈՎԱԼԵՆՏ ՋՐԱԾՆԱՅԻՆ ՄԵՏԱՂԱՅԻՆ ՎԱՆԴԵՐ ՎԱԼՍՅԱՆ ԿԱՊԵՐ.