Մարդ

Մարդ բանական կենսաբանությաան մեջ մարդ տեսակ մի շարք մարդաբանական առանձննահատկությունների հետ մեկտեղ նյութական ժամանակակից մարդանմաններից տարբերվում է նյութական մշակույթի զարգացման նշանակալի մակարդակով հոդաբաշխ խոսքի և վերացական մտածողության ունակությամբ.Մարդու բնույթը տիեզերական անհուն տարածքում մարդը կանգնած է երկու անդունդի՝ անսահմանության և ոչնչի միջև։ Նա գերհզոր և միաժամանակ անկարող ոչնչություն է այդ անհունում։ Սակայն այդ առեծվածային էակն ունի զարմանահրաշ հատկություն՝ մտածելու, ճանաչելու ունակություն և ինքնագիտակցույուն։ Երկիր մոլորակի վրա մարդը միակ կենդանին է բաց ծրագրով։ Գազանների միջավայրում ծնվելիս կդառնա գազան, մարդկանց միջավայրում՝ բանական էակ։ Այդ հատկությունը նրա մոտ կարող է զարգանալ ու դրսևորվել միայն համապատասխան հասարակական միջավայրում։ Մարդը նշաններ ստեղծող ու դրանցով առաջնորդվող կենդանի է։ Նա միակ արարածն է եղել, որ որսից առաջ պարտադիր կատարել է որոշակի ծիսակատարություններ։ Բարձրակարգ մյուս կենդանիներից մարդը տարբերվում է նաև իր անելիքը նախապես ծրագրելու և այն իկատար ածելու հմտությամբ։ Նա ունի երկու կյանք։ Մեկը սովորական ապրելակերպն է, որով նմանվում է իր նմաններին և կատարում է համապատասխան գործողություններ՝ սովորում, ամուսնանում, աշխատում և իրեն փոխարինող է պատրաստում։ Երկրորդը առանձին պահերի և օրերի այն ընթացքն է երբ նա ստեղծագործում է, հուզվում, սիրում ու տառապում։ Դա անբացատրելի ու խորհրդավոր գործընթաց է։